14:55  ,  8 հունիսի, 2012

Պուտինն ու Մեդվեդեւը ներկա կլինեն Ռուսաստանի հավաքականի խաղին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ներկա կլինեն Եվրո-2012-ի A խմբի առաջին տուրի՝ Ռուսաստան – Չեխիա հանդիպմանը: Վրոցլավի Քաղաքային ստադիոնում կայանալիք խաղին ներկա կլինի նաեւ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, հաղորդում է Sports.ru-ն:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հունիսի 8-ին Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով