14:16  ,  8 հունիսի, 2012

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք կբերի չիլիացի տաղանդին

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկայում ձեռք կբերի չիլիական «Ուիվերսիդադ դե Չիլիի» հարձակվող Անխելո Էնրիկեսին: 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար մանչեսթերյան ակումբը կվճարի երեք միլիոն ֆունտ ստերլինգ: Եթե երիտասարդ չիլիացին չկարողանա ամրապնդվել «Մանչեսթեր Յունայթեդում», Ալեքս Ֆերգյուսոնի թիմը նրան վարձավճարող կտրամադրի այլ ակումբի, հաղորդում է Daily Мail-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Էնրիկեսն «Ունիվերսիդադ դե Չիլիի» կազմում անցկացրել է 10 հանդիպում եւ դարձել է ութ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով