14:03  ,  8 հունիսի, 2012

Վալդեսը «Բարսելոնային» խնդրել է փոխել դարպասապահների մարզիչին

Իսպանիայի ազգային հավաքականի եւ «Բարսելոնայի» 30-ամյա դարպասապահ Վիկտոր Վալդեսը կատալոնական ակումբի ղեկավարությանը խնդրել է փոխել դարպասապահների մարզիչին, տեղեկացում է El Mundo Deportivo-ն:

Թերթի տվյալներով՝ Վալդեսն առաջարկել է Խոսե Մանուել Օչոտորենայի թեկնածությունը: 51-ամյա մարզիչն այս պահին աշխատում է Իսպանիայի հավաքականի եւ «Վալենսիայի» դարպասապահների հետ:

1982-1988 թվականներին Մանուել Օչոտորենան աշխատել է Մադրիդի «Ռեալում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով