13:54  ,  8 հունիսի, 2012

ՈւԵՖԱ-ն չի քննի ռասիզմի հետ կապված միջադեպը

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ չի քննի հունիս 7-ին Հոլանդիայի ազգային հավաքականի մարզման ժամանակ տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ Կրակովում կայացած մարզման ժամանակ Հոլանդիայի ազգային թիմի խաղացողներ Նայջել Դե Յոնգը եւ Գրեգորի վան դեր Վիլը լեհ երկրպագուների կողմից արժանացել էին ռասիստական բնույթի վիրավորանքների:

ՈւԵՖԱ-ն նման որոշում է կայացրել, քանի որ Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի հաստատել, որ այդ միջադեպում եղել են ռասիստական բնույթի վիրավորանքներ, գրում է The Telegraph-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով