13:21  ,  8 հունիսի, 2012

Մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը

Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի այսօր՝ հունիսի 8-ին: Բացման խաղում կհանդիպեն Լեհաստանի եւ Հունաստանի ազգային հավաքականները: Հանդիպումը կկայանա Վարշավայի Ազգային ստադիոնում Երեւանի ժամանակով 20:00-ին: Առաջին խաղային օրվա մյուս խաղում կմրցեն Ռուսաստանի եւ Չեխիայի թիմերը: Երեւանի ժամանակով 22:45-ին մեկնարկող խաղը տեղի կունենա Վրոցլավի Քաղաքային ստադիոնում:

Մրցաշարի բացման համար կազմակերպիչները պատրաստել են գեղեցիկ շոու, որին կմասնակցեն տարբեր երկրների ներկայացուցիչներ: Շոուի մանրամասները գաղտնի են պահվում: Միայն հայտնի է, որ հունգարացի դաշնակահար Ադամ Դյորդը կկատարի հայտնի լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի էտյուդները, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Լեհաստանում նախատեսված հանդիպումները կկայանան Վարշավայում, Պոզնանում, Գդանսկում եւ Վրոցլավում: Ուկրաինական քաղաքներից Եվրո-2012-ի հանդիպումները կկայանան Կիեւում, Խարկովում, Լվովում եւ Դոնեցկում: Եվրո-2012-ի երզափակիչը տեղի կունենա հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով