13:08  ,  8 հունիսի, 2012

«Նյուքասլը» պայմանագիր կառաջարկի Կալուին

Կոտ դ՛Իվուարի հավաքականի եւ «Չելսիի» հարձակվող Սալոմոն Կալուն ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա լոնդոնյան ակումբից:

Talksport-ը հայտնում է, որ անգլիական «Նյուքասլը» պատրաստվում է պայմանագիր առաջարկել 26-ամյա կոտդիվուարցուն: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Արսենալը», «Լիվերպուլը», Գելզենկիրխենի «Շալկեն» եւ Ստամբուլի «Գալաթասարայը»:

Կալուն 2006 թվականին հոլանդական «Ֆեյնորդից» է տեղափոխվել «Չելսի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում