12:51  ,  8 հունիսի, 2012

Թերին կմասնակցի ֆրանսիացիների հետ հանդիպմանը

Անգլիայի ազգային հավաքականի 31-ամյա պաշտպան Ջոն Թերին վերականգնվել է վնասվածքից եւ կարող է մասնակցել Եվրո-2012-ի առաջին տուրի՝ ֆրանսիացիների հետ հանդիպմանը:

«Ես հիանալի եմ զգում ինձ եւ կարող եմ մասնակցել Ֆրանսիայի հավաքականի դեմ մեկնարկային խաղին: Հունիսի 7-ին լիարժեք մարզում եմ անցկացրել: Ամեն ինչ նորմալ է: Հիմա միայն մտածում եմ ֆրանսիացիների հետ հանդիպման մասին»,- Թերիի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ պաշտպանը վնասվածք էր ստացել Բելգիայի հավաքականի հետ ընկերական խաղում եւ փոխարինվել էր 70-րդ րոպեին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով