12:25  ,  8 հունիսի, 2012

Մարադոնա. Գերմանիան Եվրո-2012-ի գլխավոր ֆավորիտն է

Դուբայի «Ալ Վասլ» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կարծիք է հայտնել հունիսի 8-ին մեկնարկով ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության վերաբերյալ:

«Եվրո-2012-ի գլխավոր ֆավորիտը Գերմանիայի հավաքականն է: Կլոզեն, Պոդոլսկին, Օզիլը, Խեդիրան ու Մյուլերը կդառնան Եվրոյի գլխավոր աստղերը: Յոախիմ Լյովը չեմպիոն թիմը է հավաքել: Գերմանիայի հավաքականը քիչ գոլեր բաց կթողնի, քանի որ նրանց պաշտպանությունը շատ ուժեղ է: Ինչ վերաբերվում է իսպանացիներին, չեմ կարծում, որ նրանք կարող են պահպանել չեմպիոնի տիտղոսը: Պույոլի ու Վիլյայի բացակայությունը մեծ կորուստ է Իսպանիայի հավաքականի համար»,- լեգենդար արգենտինացու խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով