12:05  ,  8 հունիսի, 2012

Աշխարհի նախկին չեմպիոնն ավարտեց կարիերան

WBO եւ IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի բռնցքամարտիկ Անտոնիո Մարգարիտոն (38-8, 27 նոկաուտ) հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Որոշել եմ ավարտել պրոֆեսինալ կարիերաս: Ես նման որոշում եմ կայացել թիմիս եւ ընտանիքիս հետ խորհրդակցելուց հետո»,- 34-ամյա բռնցքամարտիկի խոսքը փոխանցում է Boxingscene-ը:

Հաղորդվում է, որ Մարգարիտոն աքչի հետ կապված խնդիրներ ուներ: Այդ վնասվածքը նա ստացել է 2010թ. Տեխասում կայացած ֆիլիպինցի Մենի Պայկոյի հետ մենամարտում: Այդ օրը Պայկաոն վստահ հաղթանակ տարավ եւ նվաճեց առաջին միջինքաշային կարգի WBC-ի թափուր գոտին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում