11:26  ,  8 հունիսի, 2012

Արշավին. Կարող ենք հաղթել կամ պարտվել ցանկացած մրցակցի

Ռուսաստանի ազգային հավաքականի 31-ամյա հարձակվող Անդրեյ Արշավինը չեխերի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ ռուսները լուրջ անակնկալներ են մատուցելու Եվրո-2012-ում:

«Բոլորը գիտնեն ինչ սպասել մեզանից: Փորձեմ բացատրել, թե ինչի մասին է խոսքը: Ամեն ինչ կախված է ռուսական բնավորությունից, մեր հոգուց: Մենք կարող են պարտվել ցանկացած թիմի, ինչպես նաեւ կարող են հաղթել ցանկացած մրցակցի: Դժվար է հասկանալ, բայց դա այդպես է»,- Արշավինի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի խմբային փուլում ռուսների մրցակիցներն են Լեհաստանի, Հունաստանի եւ Չեխիայի թիմերը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով