11:10  ,  8 հունիսի, 2012

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները ռասիստական բնույթի վիրավորանքների են արժանացել

Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի խաղացողները լեհ երկրպագուների կողմից արժանացել են ռասիստական բնույթի վիրավորանքների: Այդ մասին հայտարարել է Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Մարկ վան Բոմելը:

Հոլանդացիների մարզմանը ներկա են եղել 25 հազար երկրպագուներ: Մի խումբ ֆանատներ վիրավորական արտահայտություններ է արել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Նայջել Դե Յոնգի եւ Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Գրեգորի վան դեր Վիլի հասցեին: Ֆուտբոլսիտները տեղափոխվել են խաղադաշտի մյուս հատվածը, որպեսզի չլսեն ֆանատների վիրավորանքները:

Վան Բոմելը հայտարարել է, որ եթե նման բան տեղի ունենա նաեւ հանդիպուման ժամանակ, հոլանդացիները կհեռանան խաղադաշտից, գրում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով