10:11  ,  8 հունիսի, 2012

«Չելսիի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Այաքս»

Լոնդոնի «Չելսիի» իսրայելցի կիսապաշտպան Յոսի Բենայունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբ կտեղափոխվի, հաղորդում է France Football-ը:

Նախորդ մրցաշրջանում Իսրայելի հավաքականի խաղացողը վարձավճարով հանդես էր գալիս Լոնդոնի «Արսենալում»:

32-ամյա կիսապաշտպանը մեկ տարվա պայմանագիր ունի «Չելսիի» հետ, սակայն չի պատրաստվում մնալ Լոնդոնում: Անգլիական լրատվամիջոցների համաձայն՝ Բենայունին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն Ամստերդամի «Այաքսն» է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում