09:18  ,  8 հունիսի, 2012

Բարոշը պատրաստ է ռուսների հետ խաղին

Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի եւ թուրքական «Գալաթասարայի» հարձկավող Միլան Բարոշը լիովոին ապաքինվել է վնասվածքից եւ կարող է մասնակցել Եվրո-2012-ի հանդիպումներին: Այդ մասին հայտարարել է Չեխիայի հավաքականի բժիշկ Պետր Կրեյչեկը:

30-ամյա հարձակվողը հունիսի 5-ին աճուկի հատվածում վնասվածք էր ստացել եւ չի մասնակցել թիմի նախորդ երկու մարզումներին:

«Բարոշն այլեւս խնդիրներ չունի: Նա լիովին ապաքինվել է եւ կարող է խաղադաշտ դուրս գալ»,- բժիշկի խոսքը մեջբերում է ČTK-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին մեկնարկող Եվրո-2012-ի առաջին տուրում չեխերի մրցակիցը կլինի Ռուսաստանի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով