09:11  ,  8 հունիսի, 2012

«Մանչեսթեր Յունայթեդը» 25 միլիոն ֆունտ է առաջարկել Մոդրիչի համար

Խորվաթիայի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակը:

The Sun-ը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Ալեքս Ֆերգյուսնի թիմն առաջարկել է 25 միլիոն ֆունտ ստերլինգ: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է քառամյա պայմանագիր առաջարկել խորվաթ կիսապաշտպանին՝ շաբաթական 125 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով:

Մոդրիչը հայտարարել է, որ իր ապագայի մասին կմտածի Եվրո-2012-ից հետո:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով