00:50  ,  6 մարտի, 2015

Անբուժելի հիվանդը սիրելի թիմի խաղը դիտելու համար մի քանի ժամով հետաձգել է էվթանազիան

Բելգիական «Բրյուգեի» ֆանատ Լորենցո Սկունբարտը հետաձգել է նախապես նշանակված էվթանազիան կյանքում վերջին անգամ սիրելի թիմի խաղին ներկա լինելու համար, հաղորդում է independent-ը: «Մահից առաջ ես ցանկանում եմ վերջին անգամ տեսնել, թե ինչպես է հաղթում իմ թիմը»,- ասել է 41-ամյա բելգիացին:

Տղամարդը դուրս է եկել խաղադաշտ դստեր հետ, կատարել է խորհրդանշական առաջին հարվածը եւ հետեւել է խաղը պատվավոր հյուրերի օթյակից:

Տրիբունաներում երկրպագուները դիմավորել են Լորենցոյին «Դու երբեք չես լինի միայնակ» գրությամբ պաստառով:

«Բրյուգեն» 3:0 հաշվով հաղթել է «Մուսկրոն-Պերուվելցին», իսկ մի քանի ժամ հետո տղամարդուն կատարել են մահաբեր ներարկում: Բելգիայում էվթանազիան արգելված չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում