18:32  ,  7 հունիսի, 2012

Ջո Հարտ. Հույս ունեմ, որ մրցավարը չի փչացնի ֆրանսիացիների դեմ մեր խաղը

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա  դարպասապահ Ջո Հարտը իր կարծիքն է արտահայտել  Ֆրանսիայի հավաքականի հետ գալիք խաղի վերաբերյալ:

«Մենք պետք է պարզապես ֆուտբոլ խաղանք: Դա մեր աշխատանքն է, իսկ մրցավարների աշխատանքն է գրագետ աշխատել խաղային դրվագներում:
Հուսամ` Նիկոլյա Ռիցոլին, ով սպասարկելու է մեր առաջին խաղը Եվրո-2012-ում՝ արդար կմրցավարի եւ չի փչացնի մեր խաղը» Հարտի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը.

Անգլիայի հավաքականը ֆրանսիացիների հետ կխաղա հունիսի 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով