Ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի նախկին ավագ Տարլան Ախմեդովը պատմել է, թե ինչպես են նրան առաջարկել վաճառել թուրքերի դեմ ԱԱ-2002-ի ընտրական խաղը: ԱԶԱԼ թիմի այժմյան գլխավոր մարզիչը նշել է, որ այդ հարցում նրա վրա ճնշում են գործադրել նույնիսկ ադրբեջանցի քաղաքական գործիչները:
«Թուրքիայի հավաքականի դեմ խաղից առաջ մեր վրա մեծ ճնշում էր գործադրում: Կոնկրետ ասած՝ մեզ առաջարկեցին վաճառել խաղը: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի այդ ժամանակվա նախագահ Ֆաուդ Մուսաեւը կարող է հաստատել խոսքերս, թե ինչպես նա թիմի ավագից հետաքրքրվեց կարծիքս: Ես անմիջապես մերժեցի՝ հայտարարելով, որ դուրս չեմ գա խաղադաշտ, եթե խաղը լինի պայմանավորված բնույթի: Չեք հավատա, բայց նույնիսկ որոշ պատգամավորներ էին փորձում ճնշել ինձ, որպեսզի նպաստեի Թուրքիայի հավաքականի հաղթանակին»,- Տարլան Ախմեդովի խոսքը մեջբերում է Azerifootball-ը:
Հիշեցնենք, որ 2002-ին թուրքերն աշխարհի առաջնությունում հասան մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեցին ապագա չեմպիոն Բրազիլիայի հավաքականին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում