20:54  ,  4 մարտի, 2015

Ռոնալդուն ամեն ամիս վարսավիր է ուղարկում՝ իր մոմե արձանը հարդարելու

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամեն ամիս վարսավիր է ուղարկում մադրիդյան Museo de Cera՝ իր մոմե արձանի մազերը հարդարելու համար, հաղորդում է Cadena Ser Catalunya՝ հղում անելով թանգարանի հանրային կապերի պատասխանատու Գոնսալո Պրեսին։

«Կրիշտիանուն խնդրել է, որ իր մոմե արձանը միշտ լինի իդեալական վիճակում։ Մազերը բնական են։ Սինթետիկ կեղծամ չէ։ Մազերը ստանում ենք Հնդկաստանից»,- ասել է Պրեսը։

Ռոնալդուն իր անձնական վարսահարդարին է ուղարկում թանգարան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում