11:38  ,  3 մարտի, 2015

Տելյոն չի վերադառնա «Բարսելոնա»

Պորտուգալական «Պորտուում» վարձավճարով հանդես եկող Կրիստիան Տելյոյի գործակալ Խոսե Մարիա Օրոբիտը հայտնել է, որ իսպանացի հարձակվողն այս մրցաշրջանի վերջում չի վերադառնալու կատալոնական «Բարսելոնա»:

«Տելյոյի վարձակալությունը նախատեսված է 2 տարով: «Բարսելոնան» այս մրցաշրջանի վերջում կարող է վերադարձնել նրան, սակայն մի անհանգստացեք. դա տեղի չի ունենա: Տելյոն այս ամռանը չի վերադառնա «Բարսելոնա»,- գործակալի խոսքը մեջբերում է Renascenca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում