10:48  ,  3 մարտի, 2015

Գիգզը 24 միլիոնանոց հյուրանոց է բացել «Օլդ Տրաֆորդի» հարեւանությամբ (ֆոտոշարք)

Ուելսի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը սկսել է զբաղվել հյուրանոցային բիզնեսով, փոխանցում է walesonline.co.uk-ը:

Օրերս լեգենդար ֆուտբոլիստն ընկերների հետ համատեղ Մանչեսթերում բացել է հյուրանոց, որն ունի 122 համար: Հյուրանոցի ծախսերը կազմել են 24 միլիոն ֆունտ ստերլինգ: Կառույցը «Մանչեսթեր Յունայթեդի» տնային ստադիոն «Օլդ Տրաֆորդի» հարեւանությամբ է: Հյուրանոցի բացմանը ներկա են եղել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ եւ 800 երկրպագուներ:

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղերի օրերին հյուրանոց մուտքը կարժենա 1 ֆունտ, իսկ հավաքված գումարը կտրամադրվի բարեգործության: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում