10:24  ,  3 մարտի, 2015

Յուրգեն Կլոպ. Շնորհակալ եմ «Բորուսիային», որ չհեռացրեց ինձ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահության համար շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեին եւ մարզական տնօրեն Միխայել Ցորկին:

«Շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու այսպիսի հիանալի ակումբում: Ցանկանում եմ «Բորուսիային» վարձահատույց լինել վստահության համար: Վացկեն ու Ցորկը դժվարին պահերին առանձնակի պատասխանատվություն են դրսեւորում: Շատ հաճելի է տեսնել այսպիսի վստահություն, հանգստություն ու համբերատարություն»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 23-րդ տուրից հետո «Բորուսիան» 10-րդ տեղում է, սակայն Գերմանիայի ընթացիկ առաջնությունում եղել է նաեւ հետնապահ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում