19:14  ,  2 մարտի, 2015

Սուբոտիչ. Սերբիայի հավաքականում խաղալը կվնասի առողջությանս

Ես շարունակում եմ հետեւել Սերբիայի հավաքականի խաղերին, սակայն առողջությանս վնաս կլինի ազգային թիմ վերադառնալս, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը։ Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սավո Միլոշեւիչը եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը ֆուտբոլիստի հետ դարձյալ քննարկել են վերադարձի հարցը, սակայն դարձյալ մերժում են ստացել։

«Անցած մրցաշրջանում ստացած ծանր վնասվածքից եւ 9 ամիս բաց թողնելուց հետո, ինձ համար կարեւոր է շարունակել վերականգնողական աշխատանքը։ Այո, ես վերադարձել եմ խաղադաշտ, սակայն դեռ անհրաժեշտ է ծնկահոդն ամրացնելու լրացուցիչ աշխատանք։ Հավաքականում լրացուցիչ ծանրաբեռնվածությունը հիմա ամենալավ տարբերակը չի լինի իմ առողջության համար։ Ես հաղթանակներ եմ մաղթում մեր հավաքականին»,- Սուբոտիչի խոսքը մեջբերում է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Վերջին անգամ Սուբոտիչը Սերբիայի հավաքականում հանդես է եկել 2013թ. հոկտեմբերին։ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Սերբիան Հայաստանի հետ ընդգրկված է նույն ընտրական մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում