11:52  ,  2 մարտի, 2015

Անչելոտի. Չեմպիոնության հարցը կորոշվի վերջին տուրում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Վիլյառեալի» հետ ոչ ոքիից հետո խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին:

«Կարծում եմ՝ «Ռեալն» ավելացնում է: Մենք կորցրինք 2 միավոր, սակայն չեմպիոնության հարցը կորոշվի վերջին տուրից ոչ շուտ: Պետք է հաճույք ստանանք մրցաշրջանի մնացած խաղերից, քանի որ առջեւում բարդ հանդիպումներ են:

Չէի ասի, որ անատամ խաղ ցուցադրեցինք առջեւի գծում: Պարզապես հաջողությունը մեր կողմը չէր: Չեմ կարծում, որ ֆիզիկական պատրաստավածության հետ կապված խնդիրներ ունենք»,- մարզիչի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ Պրիմերայի 25-րդ տուրից հետո «Ռեալը» 2 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային»: Դա Արքայական ակումբի առաջին ոչ ոքին էր Իսպանիայի այս առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում