19:20  ,  1 մարտի, 2015

Լուիս Էնրիկեն ու Ինձագին պահպանում են լավ վարպետությունը (տեսանկար)

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ու իտալական «Միլանը» գլխավորող Ֆիլիպո Ինձագին պահպանում են վարպետությունը:

Իրենց թիմերի նախորդ խաղերում 2 մասնագետները գնդակը կասեցնելու բարձր կարգ են ցուցադրել եզրային գծի մոտ:

Հիշեցնենք, որ Էնրիկեն երկար տարիներ հանդես է եկել «Բարսելոնայում», իսկ Ինձագին՝ «Միլանում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում