02:10  ,  1 մարտի, 2015

Հենրիխ Մխիթարյանը՝ հատուկ խաղում գոլ խփելու մասին

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ինչպիսի հիանալի զգացողություն է գոլ խփել այսպիսի հատուկ խաղում: Շնորհավորանքներս մեր բոլոր ֆանատներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Բորուսիա» 3:0 հաշվով հաղթեց Գերմանիայում իր ամենասկզբունքային մրցակցին, իսկ Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ դադարից հետո 90 րոպե խաղաց «Բորուսիայի» կազմում եւ առաջին գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում