Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կընդունի Գելզենկիրխենի «Շալկեին»: Ռուրի շրջանի երկու թիմերի հանդիպումը միշտ անցել է անզիջում պայքարում:
«Վերջին տուրերում «Շալկեն» լուրջ տեսք ունի: Թիմը լավ է գործում պաշտպանությունից, պետք է ուսումնասիրել նրանց ոճը: Խաղից առաջ կարող եմ ասել, որ հաղթանակի մեր հնարավորությունները հավասար են: Սակայն դերբիում չենք կարող թույլ տալ պարտություն «Շալկեից»: Սա դերբի է եւ սեփական խաղադաշտում պետք է պայքարել մինչեւ վերջ:
Հանդիպումը մեծ նշանակություն ունի նաեւ երկրպագուների համար: Իհարկե, մենք պետք է լավացնենք մեր արդյունքները: Նախորդ մի քանի հանդիպումները ցույց են տալիս, որ մենք կարողացել ենք վերադարձնել մեր մարզավիճակը»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի կայքը:
«Շալկեն» 22 խաղից հետո 35 միավորով չորրորդ տեղում է, «Բորուսիան» 25 միավորով 12-րդն է:
«Բորուսիա» - «Շալկե» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում