22:25  ,  25 փետրվարի, 2015

Եդիգարյանն ու Թումասյանը խաղացել են իրար դեմ, Դենիսը վնասվածք է ստացել

Թուրքական Բելեկում հավաք անցկացնող Մինսկի «Դինամոն» ու ռուսական «Ուֆան» փետրվարի 25-ին մրցել են ստուգողական խաղում: Գրանցվել է 3:3 հաշիվը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է առաջին խաղակեսին, որն ավարտվել է բելառուսական ակումբի հաղթանակով՝ 3:2 հաշվով:

«Ուֆայի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել հայ պաշտպան Դենիս Թումասյանը, ով 27-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Ռուսական ակումբի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն խաղացել է 90 րոպե: 

Հիշեցնենք, որ 27-ամյա Արթուր Եդիգարյանը փորձաշրջան է անցնում «Դինամոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում