Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը հույս ունի կրկնել ազգային թիմում խաղընկեր Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները: 26-ամյա Մխիթարյանն այժմ խաղում է Դորտմունդի «Բորուսիայում»:
«Ցյուրիխի» հետ պայմաագիր կնքելուց հետո ակումբի ներկայացուցիչները լուսանկարն անմիջապես ուղարկեցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին, որից հետո լրատվամիջոցները հայտնեցին տեղափոխության մասին եւ Հայաստանում տեղեկացան, որ փոխել եմ ակումբս: Պայմանավորվել ենք, որ մինեւ մրցաշրջանի ավարտը կմարզվեն առաջին թիմում, սակայն կխաղամ երիտասարդական թիմում, իսկ ամռանն արդեն ելույթ կունենամ «Ցյուրիխի» գլխավոր թիմում: Ակումբը սկզբում ցանկանում էր ինձ հետ պայմանագիր կնքել ամռանը, սակայն որոշեցի, որ այս տարբերակն ավելի նպատակահարմար է եւ կկարողանամ հարմարվել «Ցյուրիխի»:
Շնորհակալ եմ «Ցյուրիխի» նախագահից եւ հույս ունեմ արդարացնել ակնկալիքները:
Բնականաբար, Հայաստանում Հենրիխ Մխիթարյանը լավ օրինակ է մյուս ֆուտբոլիստների համար: Նա նույնպես 20 տարեկանում հեռացավ հայրենիքից: Մեկ տարվա ընթացքում դարձավ «Մետալուրգի» առաջատարը, որից հետո տեղափոխվեց «Շախտյոր»: Այնտեղ մի քանի տարի խաղալուց հետո Միրչե Լուչեսկուի թիմի առանցքային ֆուտբոլիստներից էր եւ հնարավորություն ստացավ խաղալ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում: Հուսով եմ՝ կրկնել Մխիթարյանի հաջողությունները»,- Սիմոնյանի խոսքը փոխանցում է Спорт день за днём-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի