16:56  ,  23 փետրվարի, 2015

Սպորտի նախարարն ամփոփել է Մինսկ կատարած այցը

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը ամփոփել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ այցի արդյունքները: 

Նախարարը տեղեկացրել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հավաքական թիմերի հետ աշխատելու նպատակով ձեւավորվելիք համալիր խմբերի, սպորտային բժշկության եւ սպորտային հոգեբանության մասնագետների պատրաստման նպատակով Բելառուս կմեկնեն հայ մասնագետները եւ տեղում կծանոթանան իրենց գործընկերների փորձին: 

Նա ներկաներին տեղեկացրել է նաեւ Հայաստանի նախագահի հետ իր հանդիպման արդյունքների մասին՝ նշելով, որ ստացել է երկրի ղեկավարի հավանությունը մի քանի ծրագրերի, մասնավորապես, հաշմանդամային սպորտի զարգացման խթանմանն ուղղված աշխատանքների իրագործման վերաբերալ:

Նախարարը, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասսայականացման նպատակով իրականացվող աշխատանքներից առանձացրել է ականավոր մարզիկների հանդիպումները հանրակրթական դպրոցների աշակերտների հետ, ինչպես նաեւ արդեն լավ արձագանք ստացած, Ազատության հրապարակում տարբեր մարզաձեւերի ցուցադրական մրցելույթները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էր եղանակային պայմանների պատճառով, փոխանցում են Սպորտի եւ երիտասարդության հարցեր նախարարության մամուլի ծառայությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English