19:36  ,  6 հունիսի, 2012

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը կասկածում է իր թիմի հնարավորություններին

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին խոստովանել է, որ համոզված չէ Եվրո-2012-ում իր թիմի հնարավորությունների մեջ:

«Անկեղծ ասած, ինձ էլ է հետաքրքիր իմանալ, որքանո՞վ է մեր թիմը պատրաստ այս մրցաշարում ինչ-որ բանի հասնել:
Ես ոչ մի առաջադրանք չեմ դնում: Մեր նպատակն էր մտնել Եվրո-2012, եւ այն, թե ինչպես դա արեցինք, ոգեշնչում է մեզ, որովհետեւ ոչ ոք չէր սպասում, որ մենք այդ կարգի ֆուտբոլ կցուցադրենք:
Սակայն այդ ժամանակներից ի վեր մեր գլխին տարօրինակ վնասվածքների համաճարակ թափվեց, եւ դեռ այդ տարօրինակ պատմությունը` մեր սպասելիքները չարդարացրած խաղացողների հետ, եւ այժմ մենք չգիտենք` կարող ենք պատշաճ կերպով խաղալ եւ միեւնույն ժամանակ հավակնել մրցաշարի գլխավոր մասնակիցներից մեկի դերին»,- մեջբերել է Պրանդելիին Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ում իտալացիները ընդգրկված են Իսպանիայի, Խորվաթիայի եւ Իռլանդիայի հետ նույն խմբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով