17:11  ,  14 փետրվարի, 2015

Խոակին Բոգոսյանը վերադարձել է հարազատ ակումբ

Ուրուգվայահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը տեղափոխվել է Ուրուգվայի առաջնությունում հանդես եկող «Սերո» ակումբ, տեղեկացնում է Transfermarkt-ը։

27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն ուրուգվայական «Դեֆենսորն» էր, որի կազմում նա խաղում էր 2014-ից։

Խոակին Բոգոսյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց «Սերոյում», որի գույները պաշտպանել է 2005-2006-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով