15:29  ,  5 հունիսի, 2012

Վան Բաստեն. Գերմանիան կդառնա Եվրոպայի չեմպիոն

Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենը Եվրո-2012-ի ֆավորիտ է համարում Գերմանիայի հավաքականին, իսկ հոլանդացիների շանսերը ցածր է գնահատում։

«Ես կարծում եմ, որ Գերմանիան կդառնա Եվրոպայի չեմպիոն, իսկ հոլանդացիների վերաբերյալ մտավախություն ունեմ, որ հավաքականի լավագույն վիճակի բարձրակետն անցել է։ Մենք լավ հանդես եկանք Հարավային Աֆրիկայում կայացած աշխարհի առաջնությունում, բայց այժմ թիմում շատ խնդիրներ կան։ Կան վնասվածքներ ունեցող խաղացողներ եւ որոշ ֆուտբոլստներ ոչ լավագույն մարզավիճակում են։ Դաշտի կենտրոնում Մարկ վան Բոմելին որպես օգնություն ես կօգտագործեի Ռաֆայել վան դեր Վարտին, այլ ոչ թե Նայջել դե Յոնգին։ Նա, ով սիրում է ֆուտբոլ՝ խաղադաշտ դուրս կբերի Վան դեր Վարտին։ Նա, ով խաղում է միայն հաշվի համար՝ նախապատվությունը կտա Դե Յոնգին», - Վան Բաստենի խոսքը մեջբերում է sport24.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով