13:46  ,  5 հունիսի, 2012

Արգենտինացի կիսապաշտպանը հետաքրքրել է «Արսենալին» ու «Ռեալին»

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Անգենտինայի հավաքականի եւ բելգիական «Անդերլեխտի» կիսապաշտպան Լուկաս Բիգլիային:

The Sun-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել «Անդելեխտի» ղեկավարության հետ:

Ագենտինացու ծառայություններով հետաքրքրվում է նաեւ Մադրիդի «Ռեալը»: Նրա պայմանագիրը բելգիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2015 թվականը:

Լուկաս Բիգլիայի տրասֆերային արժեքը գնահատվում է ութ միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով