12:33  ,  5 հունիսի, 2012

Եվրո-2012. ութ հավաքականներ ժամանել են Լեհաստան

Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնությանը մասնակցող ութ ազգային հավաքականներ արդեն Լեհաստանում են:

Հունիսի 3-ին Լեհաստան են ժամանել Հունաստանի, Ռուսաստանի եւ Չեխիայի հավաքականները, իսկ հունիսի 4-ին՝ Դանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի եւ Իռլանդիայի թիմերը:

Հունիսի 5-ին Լեհաստանում կլինեն Խորվաթիայի Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականները:

Ռուսները, չեխերը, գերմանացիներն ու հույներն արդեն անցկացրել են առաջին մարզումները: Անգլիայի թիմը Կրակով կմեկնի հունիսի 6-ին, հաղորդում է ukrinform.ua-ն:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ը կանցկացվի հունիսի 8-ից հուլիսի 1-ը: Մրցաշարի առաջին օրը կկայանան A խմբի երկու հանդիպումներ՝ Լեհաստան – Հունաստան եւ Ռուսաստան – Չեխիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով