11:22  ,  5 հունիսի, 2012

Բերեզովսկի. Հույների խաղում ոչ մի արտառոց բան չնկատեցի

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծիք է հայտնել Հունաստանի, Ռուսաստանի եւ Իռլանդիայի թիմերի մասին:

«Հույները շատ հասարակ ֆուտբոլ են խաղում: Եթե նայենք Ռուսաստան – Իտալիա (3:0) ընկերական հանդիպման արդյունքին, ապա Հունաստանի հավաքականի դեմ խաղում ռուսները չպետք է խնդիրներ ունենան: Ես ոչ մի արտառոց բան չնկատեցի հույների խաղում: Այո, դա ամուր թիմ է, որը շատ լավ է օգտագործում ստանդարտ դիրքերը: Երեւում է, որ հույները խաղում են այն մարտավարությումբ, որի շնորհիվ նրանք Օտտո Ռեհագելի գլխավորությամբ դարձան Եվրոպայի չեմպիոն: Ստանդարտ դիրքերի խաղարկման ժամանակ բոլորը փնտրում են Կիրյակոս Պապադոպուլոսին, ով նաեւ գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը:

Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպման առաջին խաղակեսում հույները նկատելի առավելություն ունեին եւ ավելի շատ էին լինում գնդակով, սակայն նրանք հազվադեպ էին գրոհում: Ընդմիջումից հետո առավելությունը մեր կողմն էր: Մենք չկարողացանք օգտագործել բազմաթիվ գոլային պահեր, եւ զգացվեց թիմերի պատրաստվածության տարբերությունը:

Ինչ վերաբերվում իռլանդացիներին, դրժար թե նրանք կարողանան լուրջ հարցեր լուծել Եվրո-2012-ում: Կարծում եմ՝ իռլանդացիները զիջում են նաեւ հույներին: Բացի այդ, նրանք նույն խմբում են ընդգրկված Իտալիայի, Իսպանիայի եւ Խորվաթիայի հավաքականների հետ: Կարծում եմ, որ Ռուսաստանի հավաքականը կարող է լուրջ հաջողություններ ունենալ Եվրոպայի առաջնությունում: Դիկ Ադվոկատի թիմը շատ ուժեղ է եւ կարող է հասնել մինչեւ եզրափակիչ»,- 37-ամյա դարպասապահի խոսքը փոխանցում է sportsdaily.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով