Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Ռեալ Սոսյեդադին» եւ տարավ կամային հաղթանակ: Դեւիդ Մոյեսի գլխավորած թիմը հաշիվը բացեց արդեն առաջին րոպեին, սակայն ընդամենը երկու րոպե անց կոլումբացի Խամես Ռոդրիգեսը վերականգնեց հավասարությունը: «Ռեալի» առավելությունն ամրապնդեցին Ռամոսի գոլն ու եւ Բենզեմայի դուբլը: Որակազրկման պատճառով հանդիպմանը տրիբունայից էր հետեւում «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Արքայական ակումբը 20 խաղում վաստակել է 51 միավոր եւ այս տուրի արդյունքում էլ կմնա առաջին տեղում: Երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնան» ունի 47 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 4:1
Խամես Ռոդրիգես, 3, Սերխիո Ռամոս, 37, Քարիմ Բենզեմա, 52, 77 - Արից Էլուստոնդո, 1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի