12:14  ,  31 հունվարի, 2015

Իտալիայի եւ Անգլիայի հավաքականները կխաղան Թուրինում

Իտալիայի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլին նախապատրաստվելու ընթացքում ընկերական հանդիպում կանցկացնի Անգլիայի ազգային թիմի հետ, հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Թուրինում: Այդ հանդիպումից չորս օր առաջ անգլիացիներն ընտրական խաղ կանցկացնեն Լիտվայի ազգային թիմի դեմ, իտալացիները՝ Բուղարիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում