17:38  ,  29 հունվարի, 2015

Ա. Ժիրով. «Ուլիսը» պինդ եւ տեխնիկապես ուժեղ թիմ է

Ռուսական «Վոլգարի» պաշտպան Ալեքսանդր Ժիրովը Երեւանի «Ուլիսի» հետ ընկերական խաղից հետո խոսել է հայկական ակումբի մասին:

«Ուլիսը» պինդ, տեխնիկապես ուժեղ թիմ է: Նրանք առավել վտանգավոր էին ստանդարտների խաղարկման ժամանակ: Հանդիպման վերջին րոպեներին ստացանք անկյունայինի իրավունք, Զենինը լավ փոխանցում կատարեց, իսկ ինձ մնում էր միայն չվրիպել նպաստավոր դիրքից»,- Ժիրովի խոսքը փոխանցում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ «Վոլգարը» հաղթել է նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում