17:16  ,  29 հունվարի, 2015

«Բանանցը» բաժանվել է երեք ֆուտբոլիստներից

Երեւանի «Բանանցը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրերը Արտաշես Առաքելյանի, Գարեգին Մաշումյանի եւ Գեւորգ Կարապետյանի հետ, տեղեկացնում է ակումբի կայքը:

26-ամյա պաշտպան Առաքելյանը նախկինում խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում եւ «Կիլիկիայում»: Գարեգին Մաշումյանը 2013-ի դեկտեմբերին էր հեռացել «Ալաշկերտից» եւ միացել «Բանանցին»:

Այժմ երեւանյան ակումբը երկրորդ խաղաշրջանին նախապատրաստվում է մարզադպրոցում: «Բանանցը» Բարձրագույն խմբի առաջնության 15 խաղերից հետո 14 միավորով 7-րդ տեղում է:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում