Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան պատմել է, որ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի հանդիպումից հետո զանգել է հայրը եւ նախատել՝ դժգոհ լինելով խաղից:
Շարապովան 6:1, 4:6, 7:5 հաշվով պարտության էր մատնել Ալեքսանդրա Պանովային:
«Հորս այդ զանգը ամենահաճելիներից չէր: Դրանից հետո ես հավաքվեցի եւ սկսեցի ավելի լավ խաղալ: Չեմ հայտնի, թե ինչ է ասել: Բնականաբար, նա դժգոհ էր իմ ցուցադրած խաղից եւ խորհուրդ տվեց ավելի հանգիստ խաղալ»,- Շարապովայի խոսքը մեջբերում է Australian Open-ի կայքը:
Շարապովան հասել է կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում նա 6:3, 6:2 հաշվով առավելության է հասել կանադացի Էժենի Բուշարի նկատմամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում