Ֆուտբոլի Նիգերիայի ազգային հավաքականի եւ իսպանական «Ռայո Վալյեկանոյի» նախկին դարպասապահ Ուիլֆրեդ Ագբոնավբարեն մահացել է 48 տարեկանում քաղցկեղային հիվանդության հետեւանքով, հաղորդում է mundodeportivo-ը:
Ագբոնավբարեն Նիգերիայի հավաքականի կազմում դարձել է 1994թ. Աֆրիկայի չեմպիոն, մասնակցել է 1994-ին ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունում, որի ժամանակ Նիգերիան հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ:
Դարպասապահը «Ռայո Վալյեկանոյում» հանդես է եկել 1990-1996 թվականներին: Իսպանական ակումբն ու Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն են հայտնել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում