14:57  ,  27 հունվարի, 2015

Ասիայի Գավաթ. Ավստրալիան եզրափակիչում կմրցի Հարավային Կորեայի հետ

Ավստրալիայում ընթացող Ասիայի Գավաթի կիսաեզրափակիչում տանտերերը 2:0 հաշվով հաղթեցին ԱՄԷ-ի ազգային թիմին եւ դուրս եկան եզրափակիչ:

Եզրափակիչում ավստրալացիները կմցրեն Հարավային Կորեայի ազգային թիմի հետ, իսկ երրորդ տեղի համար կպայքարեն ԱՄԷ-ի եւ Իրաքի հավաքականները:

Ասիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

Ավստրալիա - ԱՄԷ՝ 2:0

Տրենտ Սեյսբարի, 3, Ջեյսոն Դեւիդսոն, 14 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում