Երեւանի «Ուլիսի» պայմանագիր է կնքել վրացի պաշտպան Իրակլի Չեժաիայի, հարձակվող Իրակլի Գոպերիձեի ու ռուս կիսապաշտպան Նիկա Պիլիեւի հետ:
Այս մասին հայտարարել է «Ուլիսի» բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը: Նա նշել է նաեւ, որ առաջիկայում «Ուլիսը» պայմանագիր կկնքի վրացի պաշտպան Լեւան Ջարկավիայի հետ: Երեւանյան ակումբի պաշտպան Էդուարդ Կպոդոն փասթաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով չի միացել ղազախական թիմին եւ, ամենայն հավանականությամբ, նա կվերադառնա «Ուլիս»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում