23:48  ,  26 հունվարի, 2015

Զամերը հայհոյել է Գվարդիոլային

Մյունխենի «Բավարիայի» հերթական մարզման ժամանակ վիճաբանել են թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան եւ ակումբի մարզական տնօրեն Մատիաս Զամերը, հաղորդում է SkySportNews-ը:

Տարաձայնությունների պատճառը դեռ հայտնի չէ, սակայն լրագրողները նկատել են, որ Զամերը զուսպ չի եղել Գվարդիոլայի հանդեպ՝ հայհոյելով նրան:

Հետագայում Զամերը հերքել է լուրերը՝ նշելով, որ սովորական մարզում է եղել եւ վիճաբանություն չի եղել:

«Բավարիան» պատրաստվում է հունվարի 30-ին կայանալիք Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպմանը: Մյունխենցիները կհյուրընկալվեն «Վոլֆսբուրգին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում