20:29  ,  4 հունիսի, 2012

Լեհերը ամենաշատը հավատում են Գերմանիայի հավաքականի հաղթանակին

Լեհերի 44 տոկոսը հավատում է, որ իրենց հավաքականը Եվրո 2012-ում դուրս կգա խմբից:

Այդպիսին են հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի անցկացրած հարցման տվյալները, տեղեկացնում է Eurosport.pl-ն:

Լեհաստանի հավաքականի` խմբից քառորդ եզրափակիչ դուրս գալուն մեկ ամիս առաջ  հավատում էր հարցվածների 48 տոկոսը: Հիշեցնենք, որ խմբում Ֆրանտիշեկ Սմուդայի սաների մրցակիցներն են  Ռուսաստանի, Չեխիայի եւ Հունաստանի հավաքականները:

Հարցմանը մասնակցած 1017 մարդկանց 37 տոկոսը գտնում է, որ Եվրո-2012-ի եզրափակիչում կհանդիպեն Գերմանիան եւ Իսպանիան: Գերմանիայի հաղթանակին հավատում են 28 տոկոսը, իսկ իսպանացիների հաղթանակին` 22 տոկոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով