12:27  ,  25 հունվարի, 2015

«Ուլիս» - «Լոկոմոտիվ» խաղի գոլերը

Մոսկվայի «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Երեւանի «Ուլիսի» դեմ ստուգողական հանդիպման տեսությունը: Անթալիայում կայացած խաղում ռուսական ակումբը խփել էր 4 անպատասխան գոլ:

Հիշեցնենք, որ Անթալիայում «Ուլիսը» փորձարկում է մի շարք լեգեոնականների: Այս հավաքի ընթացքում երեւանյան ակումբը ստուգողական խաղերի կանցկացնի նաեւ ռուսական «Վոլգարի» (hունվարի 28-ին), մոլդովական «Միլսամի» (hունվարի 31-ին), ղազախական «Կայսարի» (փետրվարի 1-ին), «Օկժետպեսի» (փետրվարի 4-ին) եւ «Տարազի» (փետրվարի 6-ին) եւ Մոսկվայի «Սպարտակի» (փետրվարի 11-ին) հետ:

Ընկերական խաղ, Անթալիա 

«Ուլիս» (Հայաստան) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 0:4

Մուբարակ Բուսուֆա, 8, 40 (11մ.), Ալեքսեյ Միրանչուկ, 54, Ռոման Պավլյուչենկո, 81 

«Ուլիսի» մեկնարկային կազմը. Արսեն Բեգլարյան, Ռադե Դուգալիչ, Իրակլի Չեժիա, Կոնստանտին Մորոզով. Լևան Ջարկավա, Դավիթ Խուրցիձե, Աղվան Պապիկյան, Նիկա Պիլիև, Արտակ Ալեքսանյան, Գեորգի Խուբուա, Հովհաննես Գոհարյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում