23:40  ,  24 հունվարի, 2015

Ժոզե Մոուրինյո. Սա խայտառակություն է

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բրեդֆորդից» կրած պարտությունը:

«Հիասթափված չեմ իմ աշխատանքից, քանի որ այն արժանի կերպով եմ կատարում: Կարծում էի, որ նախապատրաստել եմ իմ թիմին: Ընդմիջմանը ֆուտբոլիստներիս ասացի, թե ինչ կարող է տեղի ունենալ: Հասկանալի է, որ պատասխանատվությունը նաեւ ինձ վրա է, սակայն ինձ հետ առաջին անգամ է այսպիսի բան պատահում: Տեղի ունեցածը ֆուտբոլ է, գեղեցիկ ֆուտբոլ: Հենց դրանում է նրա գեղեցկությունը: Այստեղ կարող են պարտվել շատ ավելի ուժեղ թիմերը: Այլ մարզաձեւերում նման բան դժվար թե տեղի ունենա: Մրցակցին հարգում եմ ֆանտաստիկ աշխատանքի համար, սակայն ինձ համար այսպիսի թիմից կրած պարտությունը խայտառակություն է: Հիասթափությունը համապատասխան բառ չէ նման իրավիճակում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղի առաջին խաղակեսում «Չելսին» 2:0 հաշվով հաղթում էր Անգլիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող թիմին, սակայն պարտվեց 2:4 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում