18:33  ,  24 հունվարի, 2015

Աշխարհի ամենամեծ ստադիոնները

Տեսանյութում ներկայացված են աշխարհի 10 ամենամեծ ֆուտբոլային ստադիոնները: Ամենամեծը Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանում գտնվող «Ռունգրադո Մեյ Դեյ» ստադիոնն է, որը հյուրընկալում է 150 հազար երկրպագու:

Եվրոպայի ամենամեծ ստադիոնը «Նոու Կամպն» է, որն ունի 99 786 աթոռ: Կատալոնական «Բարսելոնայի» տնային ստադիոնը 5-րդն է աշխարհում: 

Աշխարհի 10 ամենամեծ ստադիոնները 

1. «Ռունգրադո Մեյ Դեյ» (Փխենյան, Հյուսիսային Կորեա) - 150 000 աթոռ

2. «Սոլթ Լեյք» (Կալկաթա, Հնդկաստան) - 120 000

3. «Բուկիտ Ջալիլ» (Կուալա Լումպուր, Մալայզիա) - 110 000

4. «Էստադիո Ազտեկա» (Մեխիկո, Մեքսիկա) - 105 064

5. «Նոու Կամպ» (Բարսելոնա, Իսպանիա) - 99 786

6. «Սոքեր Սիթի» (Յոհանեսբուրգ, ՀԱՀ) - 94 736

7. «Ազադի» (Թեհրան, Իրան) - 91 623

8. «Ուեմբլի» (Լոնդոն, Անգլիա) - 90 000

9. «Ջելորա Բանկ Կարնո» (Ջակարտա, Ինդոնեզիա) - 88 083

10. «Բուրջ էլ Արաբ» (Կահիրե, Եգիպտոս) - 86 000

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում