Մյունխենի «Բավարիայի» խորվաթ հարձակվող Իվիցա Օլիչը վնասվածքի պատճառով նույնպես բաց կթողնի Եվրո-2012-ը, տեղեկացնում է The Telegraph-ը:
Օլիչը մրցաշարին չի մասնակցի Նորվեգիայի հետ ընկերական հանդիպման (1:1) ժամանակ ստացած ազդրի վնասվածքի պատճառով:
Նրա փոխարեն Խորվաթիայի հավաքական է հրավիրվել ուկրաինական «Դնեպրի» հարձակվող Նիկոլա Կալինիչը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում