16:48  ,  4 հունիսի, 2012

Եվրո-2012-ը շարունակում է կորուստներ ունենալ

Մյունխենի «Բավարիայի» խորվաթ հարձակվող Իվիցա Օլիչը վնասվածքի պատճառով նույնպես բաց կթողնի Եվրո-2012-ը, տեղեկացնում է The Telegraph-ը:

Օլիչը մրցաշարին չի մասնակցի Նորվեգիայի հետ ընկերական հանդիպման (1:1) ժամանակ ստացած ազդրի վնասվածքի պատճառով:

Նրա փոխարեն Խորվաթիայի հավաքական է հրավիրվել ուկրաինական «Դնեպրի» հարձակվող Նիկոլա Կալինիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով